Հունաստանի Նախագահը կարեւորել է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը
22/06/2015 19:05
Նմանատիպ
Հունաստանի Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ՀՅԴ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հակամարտության մասին` հավելելով, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով:
Ինչպես հաղորդում է «Ազատ օր» պարբերականը, մոտ 30 րոպե տեւած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-հունական հարաբերությունները` շեշտելով Հունաստանի եւ Հայաստանի միջեւ գործակցության ոլորտների ընդարձակման օգտակարությունն ու կարեւորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում