Թուրք-սիրիական սահմմանին 500 մ երկարությամբ թունել է հայտնաբերվել
Նմանատիպ
Թուրքիային սահմանակից սիրիական Թել Աբյադ քաղաքի մոտակայքում 500 մ երկարությամբ թունել է հայտնաբերվել, որը ձգվում է մինչեւ թուրք-սիրիական Աքչաքալա սահմանային անցակետ: Թունելը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ շրջանը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թեւ հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) զինված ստորաբաժանումները եւ Սիրիայի ազատ բանակին կից «Բուրքան ալ Ֆըռաթ&ra quo; ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարտիկներից մաքրել են տվյալ տարածքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, հղում կատարելով քրդական Hawar լրատվական գործակալությանը, հայտնում է, որ թունելը փորել են ԻՊ-ի մարտիկները` ինչպես օդային հարձակումներից պաշտպանվելու, այնպես էլ Թուրքիայի սահմանը հատելու գաղտնի գիծ օգտագործելու նպատակով: Ենթադրվում է, որ ԻՊ-ն նպատակ ուներ Թել Աբյադ քաղաքից թունելով միանալ Թուրքիայի տարածքին` սեփական ռազմական եւ կենսական կարիքները հոգալու համար: Թունելի բարձրությունը 2 մ է, լայնությունը` 1,5 մ, խորությունը` 3 մ:
Նշվում է, որ ԻՊ-ի մարտիկները Ալ Աբյադի տարածքում, հատկապես, կենտրոնում նման մի քանի թունելներ են փորել, հավանաբար, հետագայում դրանք իրար միացնելով Թուրքիայի տարածքի հետ գաղտնի կապ հաստատելու համար: Ամենայն հավանականությամբ, ԻՊ-ն մտադիր է եղել Ալ Աբյադը դարձնել իր ռազմավարական կենտրոններից մեկը, ինչը սակայն, խանգարել են քրդական ուժերը` մաքրելով քաղաքն ահաբեկիչներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում