Արգենտինահայերը Երախտագիտության պատարագ կմատուցեն ի պատիվ Հռոմի Ֆրանցիոսկոս պապի

Արգենտինահայերը Երախտագիտության պատարագ կմատուցեն ի պատիվ Հռոմի Ֆրանցիոսկոս պապի

Բուենոս Այրեսի Մայր տաճարում արգենտինահայերը նախաձեռնում են անցկացնել երախտագիտության մեծ միջոցառում՝ ի պատիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Prensa Centro Armenio»-ն, միջոցառումը, որ կկայանա հունիսի 24-ին, եախտիքի տուրք կմատուցի կաթոլիկների հոգեւոր առաջնորդին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում նրա վճռորոշ աջակցության  համար:

Հոգեւոր արարողությունը կանցկացնեն արգենտինահայ համայնքի կրոնական առաջնորդներն՝ Արգենտինայի հոգեւոր առաջնորդ եւ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Մարիո Պոլիի գլխավորությամբ:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային ոգեկոչման շրջանակում` ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ էր մատուցել` ի հիշատակ զոհերի, եւ հայ ժողովրդի տառապանքները բնութագրել որպես «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն». «Թաքցնել կամ ժխտել չարը` նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի առանց բուժման»,- հայտարարել էր Ֆրանցիսկոս պապը:

Պատարագից հետո արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները նրան նամակ էին ուղղել եւ շնորհակալություն հայտնել, որ նա իր ձայնն է բարձրացրել ի աջակցություն փոքր, սակայն արժեքավոր ժողովրդի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում