Mars Odyssey զոնդը հունիսի 23-ին Մարսի շուրջը պտույտի ռեկորդ կսահմանի
Նմանատիպ
NASA-ի Mars Odyssey տիեզերանավը հունիսի 23-ին կկատարի իր 60-հազարերորդ պտույտը Մարսի ուղեծրում, անցած ժամանակամիջոցում ապարատը հավաքել Է մեծ քանակությամբ եզակի տեղեկատվություն եւ կատարել Է Կարմիր մոլորակի մակերեւույթի՝ վիթխարի թվով լուսանկարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Mars Odyssey զոնդը, որն անվանվել Է ի պատիվ Արթուր Քլարկի «2001. Տիեզերական ոդիսական» հռչակավոր ստեղծագործության, արձակվել Է գրեթե 14 տարի առաջ՝ 2001 թվականին: Ապարատի միջոցով գիտնականները կատարել են մի շարք կարեւորագույն հայտնագործություններ, այդ թվում՝ ջրային սառույց են գտել Կարմիր մոլորակի անմիջականորեն մակերեւույթի տակ, զոնդը նաեւ հաջողությամբ հանդես Է գալիս որպես տվյալների վերահաղորդիչ Մարսի վրա գործող մոլորակագնացների համար:
«Տիեզերանավը գտնվում Է սարքին վիճակում, դրա բոլոր ենթահամակարգերը գործում են ադյունավետ, իսկ վառելիքը կբավականացնի ավելի քան 10 տարվա աշխատանքի համար»,- հաղորդագրության մեջ բերված Է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում Mars Odyssey ծրագրի ղեկավար Դեւիդ Լեմանի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում