ԱՄՆ դեսպանատունը ցուցարարների և ոստիկանների գործողությունները պատասխանատու ու հարգալից է որակել
Նմանատիպ
ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատունը Բաղրամյան պողոտայում ցուցարարների պահվածքը որգեշնչող է որակել, իսկ ոստիկանների գործողությունները՝ պատասխանատու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը Թվիթերի միկրոբլոգում արված գրառմամբ խրախուսել է հետաքննել ոստիկանների կողմից այսօր ուժի անհամաչափ կիրառման և լրագրողների դեմ բռնությունների դեպքերը: «Երեկ ցուցարարների պահվածքը որգեշնչող էր, ոստիկանների գործողությունները՝ պատասխանատու»,- նշել է դեսպանատունը:
Իսկ դեսպանատան տարածած պաշտապանական հայտարարության մեջ նշվում է. «Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից: Սակայն մենք մտահոգված ենք հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ց րելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով: Բացի այդ, մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները: Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում