Մայնի Ֆրանկֆուրտը կամ Փարիզը կարող են Լոնդոնին փոխարինել գլխավոր ֆինանսական կենտրոնի դերում
Նմանատիպ
Եթե Մեծ Բրիտանիան որոշում ընդունի դուրս գալ եվրամիության կազմից, Եվրոպայի նոր ֆինանսական կենտրոններ կարող են դառնալ Մայնի Ֆրանկֆուրտը կամ Փարիզը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել են Standard & Poor’s-ի վերլուծաբանները:
Ներկայում Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների ոլորտում զբաղված Է 1,4 մլն մարդ, եւ այդ ճյուղն ավելի շատ ուղղակի օտարերկրյա ներդրումներ Է գրավում, քան աշխարհի ցանկացած այլ զարգացած երկրում, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Standard & Poor’s-ի հաշվետվությանը: Եվրամիությունից դուրս գալը կկրճատի Մեծ Բրիտանիայում ներդրվող միջոցների ծավալը եւ կավելացնի բիզնեսի վարման ծախսերը, նախազգուշացնում են փորձագետները:
«Այդ միտումը միայն կուժեղանա, եթե Մեծ Բրիտանիան լքի ԵՄ-ի ազատ առեւտրի գոտին կամ եթե սահմանափակի աշխատուժի ազատ տեղաշարժը,- նշում Է Standard & Poor’s-ի վերլուծաբանների խումբը՝ Ֆրենկ Ջիլի ղեկավարությամբ:-Այդ դեպքում կարելի Է սպասել, որ արտասահմանյան բանկերն իրենց թրեյդինգային գործառնությունների մի մասը դուրս կբերեն Լոնդոնից»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որը գլխավորում Է մայիսի 7-ի ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունը, ավելի վաղ խոստացել Է ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնել մինչեւ 2017 թվականի վերջը:
Մեծ Բրիտանիայից ապրանքների ու ծառայությունների արտահանման գրեթե կեսը բաժին Է ընկնում Եվրամիությանը՝ 2014 թվականին՝ 227 մլրդ ֆունտ ստեռլինգ (359 մլրդ դոլար): Միջազգային ընկերությունները Մեծ Բրիտանիայում ներկայացուցչության միջոցով անմաքս մուտք են ստանում եվրոպական շուկա, որը բաղկացած Է 28 երկրներից եւ ունի 500 միլիոնի հասնող բնակչություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում