Չծրագրած քայլեր չսպասել. համախմբման արշավ Ազատության հրապարակում. Ուղիղ
23/06/2015 18:09
Նմանատիպ
Համախմբման արշավից քիչ անց Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներից ոմանք որոշեցին շարժվել Նախագահական նստավայր, որոշներն էլ կոչ արեցին Ազատության հրապարակ վերադառնալ, քանի որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների մեծ մասը դեռ չէր եկել ակցիայի վայր։ Ի վերջո, դեպի դեպի Բաղրամյան պողոտա բարձրացող քաղաքացիները հետ դարձան Ազատության հրապարակ՝ լսելով ընկերների կոչին: Ավելի ուշ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակում հայտարարեցին, որ չծրագրած քայլեր իրենցից չպետք է սպասել:
«Մենք ունենք հստակ ծրագիր այսօրվա ու նաև հետագայի համար, բայց պետք է սպասենք մեր բոլոր ընկերներին հենց այստեղ: Սա երկարատև պայքար է, որը պետք է Հայաստանը դարձնի ազատ անկախ ու երջանիկ»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
Հեռարձակումը՝ «Ա1+»-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում