Ռոման Բերեզովսկին կաշխատի «Դինամոյի» երիտասարդական թիմում

Ռոման Բերեզովսկին կաշխատի «Դինամոյի» երիտասարդական թիմում

Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ակումբի երիտասարդական թիմի մարզչական անձնակազմում: Այս մասին հաղորդում է «Դինամոյի» մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ «Դինամոյի» մարզական տնօրեն Գուրամ Աջոևը հայտարարել էր, որ 40-ամյա դարպասապահին առաջարկել են միանալ հիմնական թիմի մարզչական շտաբին: Մրցաշրջանի ավարտից հետո «Դինամոյի» երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից թողել է Դմիտրի Խոխլովը, իսկ նրան փոխարինել է Սերգեյ Չիկիշևը, ում հետ էլ աշխատելու է Բերեզովսկին:

Հավելենք, որ 2014-15թթ. մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» կազմում մասնակցել է ընդամենը 9 խաղի: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում