«SPORT». Անխել դի Մարիան ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

«SPORT». Անխել դի Մարիան ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան դեմ չէ կարիերան «Բարսելոնայում» շարունակելու տարբերակին: Այս մասին հաղորդում է կատալոնական «SPORT» պարբերականը:

Աղբյուրի հաղորդած տեղեկատվության համաձայն` արգենտինացի ֆուտբոլիստին տեղյակ են պահել, որ «Բարսելոնայի» մարզչական անձանակազմը հետաքրքրված է իր ծառայություններով, իսկ նա կատալոնական թիմը համալրելու պատրաստակամություն է հայտնել: Կողմերը դեռ պաշտոնական բանակցություններ չեն վարել, և «Մանչեսթեր Յունայթեդն» էլ պաշտոնական առաջարկչի ստացել, սակայն դի Մարիան այն ֆուտբոլիստների թվում է, որոնց իր թիմում ցանկանում է տեսնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում