Բեկկերը կարծում է` Ֆեդերերի և Նադալի հեռանալը կազդի թենիսի հեղինակության վրա

Բեկկերը կարծում է` Ֆեդերերի և Նադալի հեռանալը կազդի թենիսի հեղինակության վրա

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի վեցակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Բորիս Բեկկերը կարծում է, որ թենիսը կարող է կորցնել հեղինակությունը, երբ մարզաձևից հեռանան շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն և իսպանացի Ռաֆայել Նադալը:

-Այժմ թենիսը կենդանի է և իրեն հիանալի է զգում, սակայն երբ Ռոջերը և Ռաֆան ավարտեն իրենց կարիերան, առաջատար դիրքերում կմնան միայն Նովակն ու Էնդին: Մարզաձևի համար շատ բարդ կլինի առանց այս թենիսիստների պահպանել հեղինակությունը:

Այժմ հաճախ են նշում Թանասի Կոկինակիսի և Նիկ Կիրյոսի անունները: Այո՛, նրանք երիտասարդ են, վառ անհատականություններ են, սակայն նրանց խաղամակարդակը դեռ հեռու է առաջատարների մակարդակից,-Բեկկերի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում