Ալեն Դելոնը կայցելի Հայաստան

Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը կայցելի Երեւան: Համաշխարհային կինոաստղը Հայաստան է այցելում՝ մասնակցելու «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» ֆիլմի պրեմիերային, որը կկայանա դեկտեմբերի 18-ին, Մոսկվա կինոթատրոնում:

Ֆիլմում նկարահանվել են նաեւ ալյ հայտնի դերասանները, ինչպես ասենք, Պավել Վոլյան, Իրինա Ռոզանովան, Գարիկ Խառլամովը, Ելիզավետա Բոյարսկայան, Կոնստանտին Կրյուկովը և ուրիշներ: Նշված դերասանները եւս կգան Հայաստան:

Ֆիլմը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 27-ից’ Մոսկվա կինոթատրոնի էկրանին: Ֆիլմում Ալեն Դելոնի ներկայությունը ապահովել է «Արմենիա փրոդաքշնը:
Ֆիլմի ռեժիսորներն են հայազգի Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեսյանը և Գեորգի Մալկովը:

Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում. Ալեն Դելոնի մասնակցությամբ հատվածները նկարահանվել են Ֆրանսիայում: Ֆիլմի բյուջեն 6 միլիոն դոլար է, տևողությունը’ 80 րոպե:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում