«Ոչ թալանին» նախաձեռնությունից պահանջում են աուդիտ անցկացնել ջէկերում, հէկերում և «Գազպրոմում» (ֆոտո, տեսանյութ)
29/06/2015 21:34
Նմանատիպ
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն Ազատության հրապարակում հայտարարեցին, որ ընդլայնում են իրենց «մարտադաշտը». փողոցային ակցիաներին զուգահեռ պայքար են տանելու նաև մասնագիտական հարթությունում: Ավելի ուշ նույն վայրում հանրային քննարկում սկսեցին:
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Արեգունին պահանջեց աուդիտ անցկացնել ոչ միայն ՀԷՑ-ում, այլև ջէկերում, հէկերում, ինչպես նաև «Գազպրոմում». «Միայն ՀԷՑ-ում իրականացրած աուդիտը ճիշտ չի որոշելու էլեկտրաէներգիայի սակագնի գոյացման հարցը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում