Լինելու դեպքում, գտնել վերահսկելու ունակ և չծախվող մարդիկ. Մաքս Սարգսյանը ՀէՑ-ի միջազգային աուդիտին մասնակցելու մասին (տեսանյութ)

Լինելու դեպքում, գտնել վերահսկելու  ունակ և  չծախվող մարդիկ. Մաքս Սարգսյանը ՀէՑ-ի միջազգային աուդիտին մասնակցելու  մասին   (տեսանյութ)

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում, որ որպես ՀՀ քաղաքացի Բաղրամյան պողոտա գնա,  ի վերջո, այնտեղ  իրենց  ընկերներն են՝ անկախ իրենց հանդեպ ունեցած դիրքորոշումից:

«Մարդիկ ավելի նպատակահարմար են գտնում փողոցային պայքարը շարունակել այդ ֆորմատով` այնտեղ, կարծում եմ, որ որևէ մեկը իրավունք չունի մեղադրել, թե ինչու մնացին այնտեղ, դա իրենց ընտրությունն է»,-ասաց նա:

Իսկ թե որքանով է ընդունելի ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի՝  ակտիվիստներին ուղղված առաջարկը մասնակցել  ՀԷՑ-ի միջազգային աուդիտին, Մաքս Սարգսյանն ասաց, որ պետք է գտնել մարդիկ, որոնք կհասկանան գործընթացից, կկարողանան վերահսկել և  որոնք չեն ծախվի՝ անձամբ  իր անունից հավելելով, որ ինքը դրան չի մասնակցի:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում