Հետևել են, բայց չեն վախեցրել. Մաքսիմ Սարգսյան (տեսանյութ)
30/06/2015 13:30
Նմանատիպ
«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իրեն և Վաղինակ Շուշանյանին չեն վախեցրել, սպառնացել, ինչպես ասվում է շրջանառվող լուրերում, ինչի հետևանքով էլ իբր լքել են Բաղրամյան պողոտան:
«Հետևել են, բարձրաձայնել եմ, վախեցնել չի եղել, չկա նման բան: Երեք տարի փողոցային պայքարի մեջ եմ, եղել է թե՛ ծեծ, թե՛ հետապնդում, գիտակցել եմ ռիսկերը, եթե վախեցող մարդ լինեի, ի սկզբանե չէի մտնի պայքարի մեջ, ումի՞ց կամ ինչի՞ց պետք է վախենամ: Ապատեղեկատվություն է, որ ինձ վախեցրել են: Վախենալու բան ունի մեր ոստիկանությունը, որը ապօրինի կերպով իրականացրեց հունիսի 23-ի դեպքերը»,-հայտարարեց Մաքսիմ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում