Բաղրամյան փակելը պետք է ուժեղ զենք մնա, ոչ թե դառնա սովորական. Արթուր Քոչարյան (տեսանյութ)

Բաղրամյան փակելը պետք է ուժեղ զենք մնա, ոչ թե դառնա սովորական. Արթուր Քոչարյան (տեսանյութ)

«Ոչ թալանին» նախաձեռնության  անդամներին չի բավարարել նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին, այսինքն՝ պահանջներից ոչ մեկ   լիարժեք չի կատարվել, հետևաբար մենք պայքարը շարունակելու են:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց  «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը:

«Մենք  մեր պայքարը շարունակելու ենք թե փողոցում, թե իրավական հարթության մեջ: Մենք չենք հրաժարվել փողոցից,  ասում են, թե իբր հրաժարվել ենք փողոցից, հաջողություն մաղթել, չկա նման բան: Մենք մեր թիմով գնալու ենք Բաղրամյան, կանգնելու ենք ժողովրդի կողքին, փորձելու ենք միասին լուծումներ գտնել: Այսինքն՝ մեր պայքարն ընդլայնելու ենք մինչև հասնենք մեր նպատակներին»,- հայտարարեց նա:

Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ կարևորը ոչ թե հարթակում լինելն է կամ պայքարի վայրը, այլ  իրենց առջև դրված խնդրի լուծմանը հասնելը:

Ըստ այդմ՝ եթե տեսնեն, որ ՀԷՑ-ում անցկացվող աուդիտն  ինքնանպատակ է, ապա կբոյկոտեն այն. «Մենք պետք է տեսնենք, թե ինչպես էն այն իրականացվելու,  մենք ոնց ենք ներգրավվելու»: Ակտիվիստը պնդեց, որ ոչ մի պառակտում չի եղել, ոչ էլ պայքարից հետ կանգնում, այլ քայլերի փոփոխություն՝ զարգացնելու  պայքարի մարտավարությունը:

Հանդիպմանը ներկա  նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանն էլ ակնարկեց, թե Բաղրամյանում  մնալը տանում էր արդեն լճացման, ավելին՝ Մաշտոցի պողոտան փակելով մի պահ նույնիսկ  փորձեցին կոտրել այդ լճացումը. «Ասենք ևս մեկ ամիս կանգնեցինք, իշխանությունն էլ ձայն չի հանում, արդյոք հարցը լուծվելու է: Միայն կանգնելով ոչինչ չի փոխվելու, շատ արագ քայլեր են պետք՝ թեկուզ կանգնելուն զուգահեռ: Սա շատ աշխատող բան է, բայց դա չպետք է դառնա սովորական և չաշխատող: Բաղրամյան փակելը պետք է ուժեղ զենք մնա և ոչ թե դառնա սովորական, որի դեմն առնելու ձևերն իշխանություններն իմանան»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում