«Հրապարակ». Պետական գաղտնիքի պես պահպանվում է Ծառուկյանի որտեղ լինելու փաստը

ԲՀԿ-ում պետական գաղտնիքի պես պահպանվում է Ծառուկյանի որտեղ լինելու փաստը: Ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ուր է գնացել նա, երբ Աժ-ում քննարկվում է ԲՀԿ-ի կողմից առաջադրվելիք նախագահի պոտենցիալ թեկնածուներից մեկի հարցը: Մերձօսկանյանական շրջանակները պնդում են’ ոչ մի տեղ էլ չի գնացել, իրենց տանը նստած է: Ծառուկյանին առավել մոտ կանգնածներն ասում են’ էստեղ չի: Որքան հայտնի է, այս 1 շաբաթվա ընթացքում ԲՀԿ առաջնորդը վերջնական որոշում պետք է կայացնի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու նախագահական ըևտրություններին, ու իր որոշումը հայտնի Սերժ Սարգսյանին, ինչպես պայմանավորվել են գնալուց առաջ: «Ծառուկյանը «պապա» փոխելու որոշման առաջ է կանգնած, գնացել է Ուկրաինա, որ հանգիստ քցի-բռնի»,-շշուկով տեղեկացրել են որոշ ԲՀԿ-ականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում