«Ժողովուրդ». Ռուսամետ համարվող ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ կատարվածը մեր «մեծ եղբորը» չի զայրացրել

ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը մեկնել է Մոսկվա’ մասնակցելու հոկտեմբերի 3-5-ը անցկացվելիք հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվելու են ահաբեկչության, արմատականության և սեպարատիզմի դեմ պայքարի ոլորտներում փոխհամագործակցության հարցեր: «Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա. պաշտոնյան մեկնել է խորհրդակցության: Բայց եթե երևույթը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, հետաքրքիր իրավիճակ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նմանատիպ միջոցառման վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն տնօրենի մակարդակով մասնակցություն չի ունեցել: Բացի այդ, Օսկանյանի սկանդալային քրգործից և ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունից հետո Գ. Հակոբյանի’ Մոսկվա մեկնելը նշանակում է’ «ամեն ինչ կարգին է», և ռուսամետ համարվող ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ կատարվածը մեր «մեծ եղբորը» չի զայրացրել»,- եզրակացրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում