Նստացույցի համակարգողները կմնան Ազատության հրապարակում. Օսիպյանը զգուշացրեց երթը կարգելվի

Նստացույցի համակարգողները  կմնան Ազատության հրապարակում. Օսիպյանը զգուշացրեց երթը կարգելվի

Բաղրամյան պողոտայում նստացույցի համակարգող անդամները կգիշերեն Ազատության հրապարակում: Այս մասին  Ազատության հրապարակում ասաց  համակարգողներից Նարեկ Այվազյանը:

«Մեր լուսավորիչ շարժումը բազմաթիվ հաղթանակներ է գրանցել և կշարունի գրանցել»,-հայտարարեց նա՝ տեղեկացնելով, որ հինգշաբթի օրը  ժամը 19.00-ին դարձյալ հավաք կանեն: 

 

Իր հերթին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ հինգշաբթի թույլ չեն տա երթ անցկացնել, քանի որ, ըստ օրենքի, նրանք պարտավոր են երթի անցկացման օրից 7 օր առաջ իրազեկել լիազոր մարմնին:

 

Տեսանյութը՝ 1in.am-ի

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում