ՀԾԿՀ-ը հաստատեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը, Բիբինը կորուստների հաշվարկի մասով առաջարկներ արեց. (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրավիրած նիստում հավանություն տվեց ՀԷՑ-ի 8 մլրդ. 587, 8 մլն արժողությամբ ներդրումային ծրագրին, որն իրականացվելու է հիմնականում 5 ուղղությամբ՝ հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանում, անվտանգության ապահովում, մաշված սարքավորումների փոխարինում, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատում, նոր սպառողների միացում և առևտրային համակարգի բարելավում: Ընդ որում, ներդրումների 42 տոկոսն ուղղվելու է սպասարկման որակի բարելավմանը, ավելի քան 50-ը՝ նոր սպառողների ավելացմանը:
ՀԷՑ-ի ծրագրային և ներդրումային դեպարտամենտի ներայացուցիչ Արմեն Գևորգյանը հայտնեց, որ եթե մինչև տարեվերջ ներդրումներն ամբողջությամբ կատարվեն, դա սակագնի վրա կունենա 0.3 դրամի հավելյալ ազդեցություն, բայց ընկերությունը կփորձի կոմպենսացնել այդ գումարը:
Ի դեպ, նիստին ներկա էր նաև Եվգենի Բիբինը, վերջինը ծրագրի քննարկումից հետո նշեց, որ թեև տարեվերջին մնացել է 6 ամիս, սակայն ընկերությունը կփորձի իրականացնել ներդրումային ծրագիրն ամբողջությամբ: Բիբինը նաև հանձնաժողովին առաջարկներ արեց կորուստների հաշվարկի հետ կապված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում