«Ատկատներ» էին պահանջում Ավստրիական ավիաուղիներից թռիչքները թույլ տալու համար. Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն այսօր «Ինչու՞ են ավիաընկերությունները հեռանում Հայաստանից» թեմայով քննարկմանը հայտարարեց, որ դա ունի քաղաքական և տնտեսական պատճառներ՝ պնդելով, որ Բաց երկնքի քաղաքականություն կոչվածը բլեֆ է, մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել: Ոլորտի նախկին պաշտոնյայի մոտ զարմանք է հարուցում այն, որ ամենաեկամտաբեր «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը սնանկացավ, մյուս կողմից պարզ է՝ «Արմավիա»-ի գործունեության ժամանակ ոլորտով սկսեցին զբաղվել ոչ պրոֆեսիոնալները, երկրորդ՝ այստեղ ևս կոռուպցիա կա:
«Ատկատներ» էին պահանջում Ավստրիական ավիաուղիներից թռիչքները թույլ տալու համար»,-հայտարարեց Շահեն Պետրոսյանը:
Հանդիպմանը ներկա քաղաքագետ Արմեն Գրիգորյանը հավելեց, որ USAID-ի հետազոտության համաձայն` Զվարթնոցը ուսումնասիրված ավելի քան 20 օդակայաններից ամենաթանկերի շարքում է, և որ բարենպաստ պայմանների դեպքում ավիաընկերությունները հերթ կկանգնեն Հայաստան գալու համար:
Լուսանկարն ու տեսանյութը՝ Մեդիա կենտրոնի
Հետևեք մեզ նաև Telegram-ում