«Հայկական ժամանակ». ԱԻՆ-ը հատուկ տակտիկական ուսումնավարժանք կանցկացնի Երևանի մետրոպոլիտենի Չարբախ կայարանի մոտ

Եթե այսօր անցեք Երևանի մետրոպոլիտենի Չարբախ կայարանի կողքով ու տարօրինակ իրավիճակի հանդիպեք’ բղավոցներ, պայթյուններ, փրկարարներ, չզարմանաք: Այսօր սռավոտյան նշված կայարանի մոտ’ հայ-բելառուսական առևտրի կենտրոնի խաչմերուկից քիչ հեռու, ՀՀ ԱԻՆ-ը պետք է անցկացնի հատուկ տակտիկական ուսումնավարժանք’ «Մետրոյի աշխատակիցների և ուղևորների պաշտպանական միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով: Սցենարի համաձայն’ մետրոյի ուղևորատար վագոններից մեկում բռնկվելու է պայմանական հրդեհ, որը տարածվելու է դեպի կառամատույց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում