Պատժել բռնի ուժ կիրառած ոստիկաններին. «Ոչ թալանին» խմբի երթը դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն. Ուղիղ

Պատժել բռնի ուժ կիրառած ոստիկաններին. «Ոչ թալանին» խմբի երթը դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն. Ուղիղ

«Ոչ թալանին» նախաձեռնությունը երթով շարժվում է դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն  ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող   քաղաքացիների նկատմամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր շարժումն իր Facebook-յան էջում,  հավաք-երթն իրազեկված է։ Իսկ երթուղին կընդգրկի Կենտրոն համայնքի հետևյալ հատվածները՝

Մոսկվա կինոթատրոն-Թումանյան – Մաշտոց -Ամիրյան –Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան-ՀՀ Գլխավոր դատախազություն

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե  Բաղրամյան պողոտայի դեպքերի հետ կապված որոշ ոստիկաններ կարգապահական տույժեր են ստացել. եղել է նաև պաշտոնի իջեցման դեպք:

Հեռարձակումը՝ «Ազատության»

Հետևեք մեզ նաև Telegram-ում