Ուորլիքն առաջարկել է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները
15/07/2015 15:39
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել էր Մոսկվա՝ ԼՂ հարցով խորհրդակցություններ անցկացնելու և հարցազրույց է տվել «Վեդոմոստի»-ին, որի ժամանակ առաջարկել է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները:
««Օկուպացված» տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան նաև այլ ֆակտորներ, տարբերակներ: Դրա համար էլ ասում եմ, որ պետք է քննարկենք խաղաղ կարգավորումն ամբողջության մեջ, համալիր»,- ասել է նա:
Այնուհետ շարունակել, թե «կարգավորման տարրեր կարող են լինել անվտանգության երաշխիքները, ինչը ենթադրում է միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում` ապահովելու ԼՂ անվտանգությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում