Էդ. Նալբանդյանը հանդիպել է Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանը հանգամանալից մտքերի փոխանակում տեղի է ունեցել Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում ընթացող բանակցությունների և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Ասոցացման օրակարգի ձևավորման հարցին: Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացի կապակցությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանը, քննարկվել է միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում