«Հրապարակ». Երիտասարդական պալատի սեփականատեր Էդիկ Ավետիսյանը արտերկրում է
Նմանատիպ
Երիտասարդական պալատի վայրում կառուցվելիք հյուրանոցային ճարտարապետական համալիրի շինարարության համար 2009 թ. հոկտեմբերի 8-ին հայտարարվել էր ճարտարապետների մրցույթ: Նախագծի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել
էր 2010 թվականի հունվարի 15-ը: Նախագծեր էին ներկայացրել ավելի քան 1 000 ճարտարապետներ 60 երկրներից: Մրցույթին մասնակցում էին ճարտարապետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ճապոնիայից և այլն: Հաղթող ճանաչվեց ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արայի ներկայացրած նախագիծը:
Երևանի քաղաքապետարանն այս տարվա սեպտեմբերին որոշեց Երևանի կենտրոնում կիսակառույց և անավարտ շինությունների ու չկառուցապատված տարածքների հետ կապված վերջնաժամկետ տալ. եթե մեկամսյա ժամկետում սեփականատերերը չներկայացնեն նախագծեր և չհստակեցնեն իրենց անելիքները, ապա քաղաքապետարանն այդ կիսակառույցներն ու չկառուցապատված տարածքները կճանաչի որպես գերակա շահ և կօտարի սեփականատերերից: Այդ ցուցակում ընդգրկված էր նաև Երիտասարդական պալատը:
«Ավանգարդ մոթորս» ընկերության տնօրեն Գևորգ Գևորգյանից «Հրապարակը» տեղեկացել է, որ սեփականատեր Էդիկ Ավետիսյանն արտերկրում է և կվերադառնա ամսվա վերջին: «Ես իրավասու չեմ տեղեկություն տալ Երիտասարդական պալատի ժամկետների վերաբերյալ, բայց, որպես «Ավանգարդ մոթորսի» տնօրեն, կարող եմ ասել, որ, իհարկե, նախագծերը կատարվում են, աշխատանքները տարվում են, ինքներդ տեսնում եք որոշակի փոփոխություններ այնտեղ, այսինքն’ սառած վիճակում չէ: