«Ժողովուրդ». Վեդիի քաղաքապետն ամբողջ քաղաքն «իրենո՞վ» է արել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն ամբողջ քաղաքն «իրենով» է արել. «Նրան են պատկանում ««Դավիթ-Բեկ»-ի պատմամշակութային քարանձավի 5 հեկտար հողատարածքը, «Դեմեր» կոչվող հողատարածքները, խնձորի ու խաղողի այգիները, Վեդիում գտնվող Դաշտաքարի մոտ գտնվող մի գազալցակայան, որի մասին ամբողջ Վեդին գիտի, որ իրենն է: Շրջկոոպ-ի ամբողջ պահեստները վերցրել է, եվրոպատուհաններ ու թիթեղներ են արտադրում: Չգիտենք’ հարկ տալիս է, թե չէ»: Ըստ թերթի զրուցակիցների’ քաղաքապետը տարածքներ ունի, որոնք իր կնոջ’ Աիդա Բարսեղյանի անունով են գրանցված’ ի մասնավորի նախկին «Ունիվերմակ»-ի, սպորտդպրոցի հարակից տարածքները: Որտեղի՞ց Ձեզ այդքան գումար, որ հասցրել եք բազում հողատարածքներ ու անշարժ գույք գնել: «Ժողովուրդ»-ի այս հարցին Վարուժան Բարսեղյանը պատասխանել է, թե նշված տարածքներից միայն գազալցակայանից ինքը մասնաբաժին ունի, իսկ սրճարանի տարածքը նվիրել է կնոջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում