«Գանձասար Կապանը» հաղթել է ստուգողական խաղում
17/07/2015 22:47
Նմանատիպ
«Գանձասար-Կապանը» Բուլղարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում նախավերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել:
Կապանյան ակումբի մրցակիցը Հունաստանի բարձրագույն խմբի առաջնության «Պլատանիաս» թիմն էր: Առաջին խաղակեսում 1:3 պարտվելով` «արջերը» կարողացել են կամային հաղթանակ տոնել 4:3 հաշվով: Կապանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Նարեկ Բեգլարյանը, մեկական անգամ աչքի են ընկել Տիգրան Բարսեղյանն ու թիմի նորեկ Լուբամբու Մուսոնդան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում