Եղիսաբեթ թագուհու «ֆաշիստական» ողջույնը պատկերող կինոժապավենը իրարանցում է առաջացրել ՄԹ-ում (ֆոտո, տեսանյութ)
Նմանատիպ
Բուքինգհեմյան պալատն իր հիասթափությունն է հայտնել 1933 թվականին նկարահանված ընտանեկան հին կինոժապավենի հրապարակման առնչությամբ, որտեղ պատկերված է Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին` ձեռքը ֆաշիստական ողջույնի ձևով բարձրացրած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, ժապավենը հրապարակել է բրիտանական The Sun թերթը: 17 վայրկյան տևողությամբ սև և սպիտակ ընտանեկան ֆիլմում պատկերված է յոթամյա Եղիսաբեթ թագուհին` մոր, քրոջ և մորեղբոր հետ: Բալմորալ այգիներում ազատ ժամանցն անցկացնելիս թագուհու մայրը բարձրացնում է ձեռքը ֆաշիստական ողջույնի ձևով, որից հետո, հետևելով մորը, նույն շարժում են կատարում յոթամյա Եղիսաբեթն ու արքայազն Էդվարդը (ապագա Էդվարդ 8-րդը):
«Ցավալի է, որ ութ տասնամյակ առաջ նկարահանված ֆիլմը… ձեռք է բերվել և շահագործել»,-ասվում է Մեծ Բրիտանիայի արքայական պալատի տարածած հայտարարությունում:
The Sun թերթը հրաժարվում է բացահայտել, թե ինչպես է կարողացել ստանալ ժապավենը: Ենթադրվում է, որ ֆիլմը նկարահանվել է 1933 կամ 1934 թվականին, երբ Գերմանիայում իշխանության գլուխ էր կանգնած Ադոլֆ Հիտլերը: Սակայն պայմանները և հանգամանքները, որում նկարահանվել է ֆիմը, հայտնի չեն:
Կինոժապավենի հրապարակումը մեծ իրարանցում է առաջացրել բրիտանական թագավորությունում` հարուցելով արքայական էլիտայի վրդովմունքը: Չնայած դրան` այն տարածած թերթը հրաժարվում է ժապավենի հրապարկումը դիտարկել որպես ներխուժում արքայական ընտանիքի անձնական տարածք: The Sun-ը ժապավենը հանրային կարևորության է համարում` նշելով, որ արքայազն Էդվարդի մասնակցությունը «պատմական նշանակություն» է հաղորդում դրան:
Տեսանյութը՝ այստեղ
Հետևեք մեզ նաև Telegram-ում