AM | RU
USD
EUR
RUB

Ջավախքի Կարցախ գյուղի հիմնախնդիրները

 

Ջավախքը, գտնվելով Վրաստանի հարավում սահմանակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Այստեղ խնդիրներն այնքան շատ են և բազմազան, որ յուրաքանչյուրը մանրամասն անդրադարձ է պահանջում: Միևնույն ժամանակ խնդիրները գրեթե նույնն են բոլոր գյուղերում և քաղաքներում:

Թուրքիայի հետ սահմանին է գտնվում Կարցախ գյուղը, որի տարածքով է անցնում նաև նշանավոր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Երկաթուղու հետ կապված խոստումները մեծ են եղել, գյուղացիները սպասելիքները ևս, սակայն իրականում այն գրեթե ոչինիչ չի փոխել Արդահանին սահմանակից այդ գյուղում:

Գյուղացիներից որոշներն աշխատել են այդ երկաթուղու վրա, սակայն մեծ դժվարությամբ են կարողացել ստանալ իրենց գումարները, իսկ գյուղում կային նաև մարդիկ, որոնք դեռևս սպասում էին իրենց հերթին: Երկաթուղին նաև դարձել է որոշ կարծախցիների` իրենց տներից հեռանալու պատճառը: Ընդհանուր առմամբ գյուղացիներն այնքան էլ գոհ չեն այն փոխահատուցումից, որը տրվել է իրենց: Իրենց տներից դուրս եկած ընտանիքների թիվը երեքն էր, որոնցից միայն մեկն էր մշտական բնակություն հաստատել Կարցախում: Բնակչուհին նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ են փոխհատուցումից, սակայն, անկեղծանալով ասաց, որ իրենց սպասելիքները չեն արդարացել: Վերջինս ասաց, որ սկզբում խոստացել էին և գումարային փոխհատուցում, և բնակարան Ախալքալակի նախկին ռուսական բազայի տարածքում գտնվող բնակարաններից մեկում, սակայն գրավոր որևէ պայմանավորվածություն չեն ունեցել: Ընտանիքներից մեկը, որի բնակարանի մակերևույթը փոքր է եղել, ստացել է 27000 դոլարի չափով գումար, իսկ մյուս երկուսը` մոտ 48000 դոլար գումար:

Կարցախում, ինպես Ախալքալակի շրջանի մի շարք գյուղերում, չկա ջրամատակարարման համակարգ, մարդիկ մինչ այժմ էշերով են ջուրը տանում տուն: Գազաֆիկացումն այստեղ շքեղություն է, բավարարվում են միայն կայուն էլեկտրաէներգիայի առկայությամբ:
Գյուղում չկան աշխատատեղեր և երիտասարդության հիմնական հոսքը գնում է Ռուսաաստան` զբաղվելու արտագնա աշխատանքով: Ցավալիորեն, պետք է նշել, որ երիտասարդների մեծ մասը հետագայում չի վերադառնում հայրենի տուն:
Կարցախում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Զարմանալի է, սակայն փաստ, որ այս դարում մարդիկ դեռևս առևտուր են կատարում , ինպես որ 21 դար առաջ:

Գյուղացիների հետ զրույցում պարզվեց, որ գումարի բացակայության պայմաններում, նրանք միմյանց մեջ փոխանակում են մթերքները, օրինակ` մեկ կգ պանիրը` մեկ կգ լոլիկով: Այդ կերպ փորձում են հոգալ իրենց մինիմալ կարիքները: Սակայն նույնիսկ նման պայմաններով այս փութաջան մարդիկ չեն տրտնջում և պատրաստ են աշխատել, բայց նույնիսկ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար Կարցախում խոչընդոտներ են առաջանում:

Պատճառը Ջավախքում հիմնված ազգային պարկն է: Այսպես, դեռևս 2011թ-ին, Վրաստանի իշխանությունները հաստատեցին Ջավախքի համապատասխան շրջանում հատուկ պահապանության գոտի ստեղծելու մասին: Այդ գոտու մեջ ներառված է Ջավախքի ազգային պարկը, Կարծախի և Սուլդիի, Բուխդաշենի և Մադաթալիի մի մասը: Ծրագրի ընդունման ժամանակ նշվում էր, որ այդ կերպ ծրագիրն ապագայում կդառնա ֆինանասական հոսքեր բերելու լուրջ աղբյուր և զարկ կտա զբոսաշրջությունա զարգացմանը:

«Պահպանելով բնությունը` Վրաստանի կառավարությունը հույս ունի զարգացնել զոբսաշրջությունը, որն էլ իր հերթին կնպաստի զարգացնել նշված շրջանները», - հավաստիացնում էին նախագծի հեղինակները:

Սակայն տեղի գյուղացիները հավաստմամբ այդ ծարգրից ևս իրենց ոչ մի օգուտ չկա, այլ ընդհակառակը խոչընդոտում է իրենց գյուղացիական տնտեսության զարգացմանը:

Կարցախցիները կարծում են, որ այս տարածքում չկա յուրահատուկ որևէ բույս կամ կենդանի, որը պաշտպանության կարիք ունի: Փոխարենը, գյուղին պատկանող հսկայական տարածքները մտցնելով զբոսաշրջության զարգացման համար նախատեսված գոտու մեջ, իրենք չեն կարողանում օգտվել դրանցից: Գյուղացիները փաստացի զրկվել են հողից և տարածք չունեն ոչ անասնապահությամբ և ոչ էլ հողագործությամբ զբաղվելու համար, ինչն էլ իր հերթին է նպաստում գյուղի հայաթափմանը:

Մեկ այլ խնդիր է Կարcախի տարածքում գտնվող փոքրիկ լիճը, որտեղ թույլատրում են ձկնորսությամբ զբաղվել միայն կարթերի, այլ ոչ թե ուռկանների միջոցով: Գյուղացիները փաստում են, որ իրենցից շատերը ժամանակին լճում զբաղվել են ձկնաբուծությամբ և դա էլ եղել է իրենց եկամտի հիմնական աղբյուրը: Հիմա իշխանությունները թույլ չեն տալիս օգտվել իրենց իսկ բուծած ձկներից: Ընդ որում` լճի մի մասն էլ գտնվում է Թուրքիայի տարածքում և այն կողմի ձկնորսները ուռկաններով որսում են կարցախցիների բազմացրած ձկները:

Տեղի բնակչությունն այս ամենի մեջ դիտավորություն է տեսնում: Նրանք կարծում են, որ այս կերպ փորձում են արագացնել գյուղի բնակչության արտագաղթը, որպեսզի հետագայում կարողանան այդ տարածքներում մեծ գումարներ ներդնել և նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Գյուղացիները ներկայացնում են իրենց տեսակետը, իսկ իշխանությունները պետական դիրքորոշումը, սակայն հարկ է արձանագրել փաստը, որ Ջավախքի գյուղերը հայաթափվում են և ոչ հեռու ապագայում մեծ է վտանգը, որ տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը կփոխվի ոչ հօգուտ հայերի:

Աննա Բարսեղյան

 

Լրահոս
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan