Facebook-ի եկամուտները կազմել են 4,04 միլիարդ դոլար
Նմանատիպ
Միացյալ Նահանգների Facebook ինտերնետ-ընկերության եկամուտներն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել են 4,04 միլիարդ դոլար: Այս մասին ասված Է ֆիրմայի եռամսյակային հաշվետվությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս արդյունքը գերազանցում Է անկախ վերլուծաբանների սպասումները, որոնք եկամուտների մակարդակը կանխատեսել Էին 3,99 միլիարդ դոլարի չափով:
Facebook ցանցի օգտատերերի քանակն աճել Է 13 տոկոսով եւ հասել 1,49 միլիարդի: Այս մասին ասված Է Միացյալ Նահանգների համանուն իանտերնետ-ընկերության եռամսյակային հաշվետվությունում, որը հրապարակվել Է հուլիսի 29-ին:
Ամեն օր սոցցանցից ակտիվորեն 968 միլիոն մարդ Է օգտվում գործնականում ամբողջ աշխարհում: Այս ցուցանիշն անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ մեծացել Է 17 տոկոսով: Անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ցուցանիշների աճը կազմել Է 39 տոկոս: Շատ բանով այն ապահովվել Է շարժական սարքերի կողմից օգտագործվող հավելվածների համար գովազդի վաճառքից:
Facebook-ի ընդհանուր կորպորատիվ արժեքը գերազանցում Է 250 միլիարդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում