Ղարաբաղում շատ բաներ կան, որոնցով կարելի է կերակրել ռուսաստանցիներին՝ միրգ, պանիր, գինի. Ալյոնա Ստերլիգովա (տեսանյութ)

Ղարաբաղում շատ բաներ կան, որոնցով կարելի է կերակրել ռուսաստանցիներին՝ միրգ, պանիր, գինի. Ալյոնա Ստերլիգովա (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում հաստատված ռուսաստանցի հայտնի մեծահարուստ գործարար Գերման Ստերլիգովի ընտանիքը որոշել է տնտեսություն վարել և  ԼՂՀ-ում, և Ռուսաստանում: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ստելիգովի կինը` Ալյոնա Ստերլիգովան:

Նա ասել է, որ վերջերս իր որդիների հետ ԼՂՀ-ից վերադարձել է Ռուսաստան` իրենց հայրենի Սլոբոդա, որպեսզի մասնակցի իր փեսայի` Օլեգ Սիրոտայի պանրի արտադրամասի բացմանը:

«Այնպես ստացվեց, որ ունեցանք երկու տնտեսություն՝ ՌԴ-ում և Ղարաբաղում. Ռուսաստանը մեր հայրենիքն է, բայց Ղարաբաղն էլ է մեզ հետաքրքրում, որովհետև այնտեղ մեզ շատ լավ ընդունեցին: Այնտեղ շատ բաներ կան, որոնք կարող ենք Ռուսաստան  տանել՝ մրգեր, գինի, պանիր, այսինքն՝ կան բաներ, որոնցով կարելի է կերակրել ռուսաստանցիներին: Մենք Ղարաբաղում հին ալրաղաց ենք ձեռք բերել, որն աշխատում է լեռնային գետակից, ինչն այլ երկրներում, նույնիսկ՝ ՌԴ-ում փնտրել և չենք գտել: Մենք էկոլոգիապես մաքուր ալյուր ենք արտադրում, տնական հաց թխում: Այնտեղ շատ համեղ պանիրներ կան, աստվածային գինի: Մենք տեղացի արտադրողների հետ պայմանավորվել ենք, որ նրանց արտադրանքը կվաճառենք Ռուսաստանում, գտել են տնական պանիր պատրաստողների», –ասել է նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում