«Հայկական ժամանակ». ԿԸՀ-ն ազդարարեց նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլի մեկնարկը

Երեկ հաստատվել են նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը: Այսպիսով, ՀՀ ԿԸՀ-ն ազդարարեց 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլի մեկնարկը:
Երեկվա ՀՀ ԿԸՀ-ի նիստում նախագահական ընտրությունների հետ կապված այլ հարց չի քննարկվել: Մյուս բոլոր որոշումները ԿԸՀ-ն պետք է կայացնի ընտրությունների օրը պաշտոնապես հայտարարելուց հետո, որը, ինչպես արդեն գրել էր թերթը, պետք է տեղի ունենա մինչև դեկտեմբերի 10-ը: «ՀԺ»-ն հիշեցնում է, որ նախագահի թեկնածու կարող են առաջադրել կուսակցությունները կամ անհատ քաղաքացիները’ ինքնաառաջադրման սկզբունքով: Նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերից բացի, թեկնածուները կամ նրանց առաջադրած կուսակցությունները պետք է վճարեն ութ միլիոն դրամ գրավ: ԿԸՀ-ի երեկվա նիստում հաստատվել է նաև գալիք տարվա մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ’ կուսակցությունների և դաշինքների առաջադրման փաստաթղթերի օրինակելի ձևերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում