Հայաստան-Իտալիա. 1:3

Քիչ առաջ Երեւանի Հրազդան մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտություն կրեց իտալացիներից 1:3 հաշվով: 

Չնայած կրած պարտությանը, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հավաքականը բավականին լավ էր խաղում: Պետք է նաեւ հաշվի առնել, որ Հայաստանի հավաքականի թիմում լուրջ փոփոխություններ էին տեղի ունեցել: Թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը վերջերս որոշեց թողնել ֆուտբոլային կարիերան, եւս երկու առաջատար ֆուտբոլիստներ կարմիր քարտ էին ստացել նախորդ`Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ եւ այսօր խաղին չէին մասնակցում:

Մեր ֆուտբոլիստները խաղի ընթացքում մի քանի շատ լավ գոլային հնարավորություններ բաց թողեցին: Ինչեւէ, Հայաստանի հավաքականն այսօր միավորներ կորցրեց, սակայն տղաների խաղը հույս է ներշնչում, որ հայկական ֆուտբոլը զարգացման ուղու վրա է:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում