Երեւանում գտնվող պատվիրակությունների անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած 14 երկրների 25 պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանք հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և գրառումներ թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում