Լ. Մնացականյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի շտաբի պետի տեղակալ

ՀՀ նախագահի 11.10.2012թ. հրամանագրով գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնում նա նշանակվել է գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի փոխարեն, ով վերջերս հայտնի իրադարձությունների արդյունքում ազատվել էր ՀՀ նախագահի 06.09.2012թ. հրամանագրով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում