ՀՀ Առաջին տիկինը կողմ է կրծքով սնուցմանը

Կրծով սնուցման համաշխարհային 20-րդ շաբաթվա շրջանակներում, հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում «Վստահություն» ՀԿ-ն կազմակերպել էր ֆլեշ մոբ, որն ուղղված էր կրծքով սնուցման խրախուսմանը:

Միջոցառմանը հիմնականում մասնակցեցին երիտասարդ ծնողներ, որոնք իրենց մասնակցությամբ և «գործողություններով» փորձում էին բարձրացնել հասարակական իրազեկման մակարդակը՝ կապված կրծքով սնուցման անհրաժեշտության և դրա բացառման դեպքում բացասական հետևանքների հետ:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ով ևս կարևորեց այս քայլը և իր աջակցությունը հայտնեց կազմակերպիչներին:

Էրիկ Երիցյան

Լուսանկարը՝ Դավիթ Կարապետյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում