«Հրապարակ». Սերժ Սարգսյանի «հրահանգը» սահմանված ժամկետից շուտ հրաժարականներ ներկայացնելու մասին վերաբերում է միայն ՀՀԿ-ականներին

Մամուլում գրվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը «հրահանգ» է տվել ՏԻՄ ընտրություններում չընտրված քաղաքապետերին ու գյուղապետերին’ սահմանված ժամկետից շուտ հրաժարականներ ներկայացնել: Պարզվում է’ նման հրահանգ ստացել են բացառապես ՀՀԿ-ականները, որոնց ղեկավարած համայնքներում ՀՀԿ-ն ընտրություններում առանձնապես չի փայլել: Նման հրաժարականի դիմումներ են ներկայացրել Աշտարակի և Գյումրիի քաղաքապետերը: Մինչդեռ, օրինակ, Մասիսի ԲՀԿ-ական չընտրված քաղաքապետ Դմիտրի Նազարյանը թերթի լրագրողին հայտնել է, որ ինքը հրահանգ չի ստացել, մինչև սահմանված ժամկետը մնալու է պաշտոնում: «Հրապարակը» նշում է նաև, որ գործող համայնքապետերը, ըստ օրենքի, ընտրությունից հետո 30 օր իրավունք ունեն պաշտոնավարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում