«Հայկական ժամանակ». Փողերի լվացման շուրջ հարուցված երկու գործն էլ ՀՀ նախկին արտգործնախարարների դեմ է
17/10/2012 10:34
Նմանատիպ
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ՀՀ ԿԲ-ի ներկայացրած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը։
Փոփոխություններն այնքան շատ են, որ ԿԲ-ն ներկայացրել է օրենքի նոր նախագիծ՝ նույն վերնագրով։ Առաջարկվել է փոփոխություններ կատարել եւս մի քանի տասնյակ այլ օրենքներում՝ սկսած Մաքսային օրենսգրքից, վերջացրած «Գովազդի մասին» օրենքով։ Թե ինչու հանկարծ որոշվեց նախագծերի այսպիսի հսկայական փաթեթով հանդես գալ հիմա, առայժմ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ փողերի լվացման շուրջ ՀՀ-ում միայն 2 աղմկոտ գործ է հարուցվել, 2-ն էլ ՀՀ նախկին արտգործնախարարների դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում