«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրի շրջանակում կայացավ «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումը:
ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց Զավեն Բուլուտը: Նախքան ընդմիջման գնալն Աբրահամ Խաշմանյանի սաներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 42-րդ րոպեին աչքի ընկավ Միհրան Մանասյանը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 50-րդ րոպեին «Ալաշկերտի» երկրորդ գոլը խփեց Հեբերը և օգնեց իր թիմին 3 միավոր վաստակել:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 11 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» մնաց 7 միավորով` հինգերորդ տեղում:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 5-րդ տուր
«Արարատ» – «Ալաշկերտ»` 1:2
Գոլերը` Բուլուտ 36′ – Մանասյան 42′, Հեբեր 50′
Լիլիթ Ղազարյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում