Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +32 աստիճան, սեպտեմբերի 3-ին` +33, սեպտեմբերի 4-5-ին` +34 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում