«ԳԱԼԱ» հեռուստաընկերության տնօրենը ներկայացել է ԱԱԾ
17/10/2012 16:20
Նմանատիպ
«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այսօր ժ.14:10 ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին տեղեկացնում է հեռուստաընկերության կայքը։
Վահան Խաչատրյանը ԱԱԾ է հրավիրվել՝ հիմնադրամի խորհրդի փողերի լվացման հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում:
Ըստ աղբյուրի, Վահան Խաչատրյանին ԱԱԾ-ից ծանուցագիր է ուղարկվել հոկտեմբերի 15-ին ներկայանալու համար, սակայն Վ. Խաչատրյանը չի ներկայացել՝ զբաղվածության պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում