Չինական դանդաղող տնտեսության պայմաններում գլոբալ տոկոսադրույքները կլինեն ցածր. ԱՄՀ
Նմանատիպ
Համաշխարհային ֆինանսական շուկայում վերջին խառնաշփոթն ու չինական տնտեսության պայքարը միասին կարող են հարվածել այս տարվա գլոբալ տնտեսական աճին` ստիպելով կենտրոնական բանկերին տոկոսադրույքները պահել ցածր: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը մինչ G20-ի ֆինանսների նախարարների հանդիպումը այս հանգստյան օրերին Անկարայում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Guardian-ը, հոռետեսական զեկույցում մատնանշվել է գլոբալ աճի անկման վտանգների մասին: ԱՄՀ-ի դիրքորոշումն այնպիսին է, որ ֆինանսների նախարարները, հանդիպելով Թուրքիայի մայրաքաղաքում կայանալիք համաժողովին, կարիք ունեն պահպանել կառավարական ծախսերը` չնայած հանրային սեկտորի բարձր պարտքերին, որոնք գոյացել են 2008 թվականի բանկային համակարգի փլուզումից:
Նրա խոսքով` զարգացող տնտեսությունները, որոնք կախված են նավթի ու հիմնական հումքային ապրանքների վաճառքից, հատկապես խոցելի են Պեկինի հետ առևտրի նվազման տեսանկյունից: «Ռիսկերի վեկտորն ուղղված է դեպի վատացումը և այդ ռիսկերից որոշների միաժամանակյա իրականացումը կարող է բավականին թույլ տեսլական ապահովել»,-ասել է Քրիստին Լագարդն այս շաբաթվա սկզբին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում