«Հայկական ժամանակ». Տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել է 97 հազար
20/10/2012 10:19
Նմանատիպ
Ընթացիկ տարվա աոաջին ինն ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել է 97 հազար: Այս տվյալը հրապարակել է ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը:
Ծառայության պետ Գագիկ Եգանյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մեկնում-ժամանումների տարբերության վերաբերյալ այս պահին չի ցանկանում գնահատականներ տալ, քանի որ այդ տվյալն անընդհատ փոխվում է, և դատողություններ կարելի է անել միայն տարվա ամփոփ թվերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում