«Հրապարակ». Այսպես որ գնա, մշակույթի նախարարը կարող է նաև տաքսի սերվիս բացել
23/10/2012 08:09
Նմանատիպ
Այն, որ նախարարներին ի պաշտոնե վարորդ է տրամադրվում, դա բոլորին է հայտնի, բայց որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2012 թ. հաստիքացուցակով միանգամից 3 վարորդ է հատկացված, դա արդեն ամենաքիչը անհասկանալի է: Տեսնես պետությունը Հասմիկ Պողոսյանի ո՞ր գործունեության համար է նրան 3 վարորդ տրամադրել: «Մենք, իհարկե, դեմ չենք, որ մեր մշակույթի նախարարը մի քանի վարորդ ունենա և շրջի ամենաթանկարժեք մեքենաներով, բայց պարտադի՞ր է, որ այս երկրում ամեն ինչ արվի պետության հաշվին: Այսպես որ գնա, մշակույթի նախարարը կարող է նաև տաքսի սերվիս բացել»,- գրել է «Հրապարակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում