Հայ գրոսմայստերները Հնդկաստանի օփենում առայժմ 12-րդ և 13-րդ տեղերում են

Գրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանը եւ Դավիթ Պետրոսյանը Հնդկաստանի Նագփուր քաղաքում անցկացվող օփենում 9 հնարավորից վաստակել են 6,5-ական միավոր եւ 168 մասնակիցների մեջ զբաղեցնում են համապատասխանաբար 12-րդ եւ 13-րդ տեղերը:

7,5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Զիաուր Ռահմանը (Բանգլադեշ):

Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում