«Առավոտ». Ամբողջ գործընթացը ես համարում եմ քաղաքական շանտաժ. Քոքոբելյան

Ինչո՞ւ պարզապես վայր չեք դնում մանդատը’ վերջ դնելու բոլոր խոսակցություններին’ «Առավոտի» հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասել է. «Նաև Արամ Աբրահամյանի խմբագրականը կարդալուց հետո ես մտորել եմ այդ մասին, քանի որ ինձ համար կարևոր է, թե ով ինչ է մտածում: Բայց իմ պատկերացմամբ’ դա ճիշտ մոտեցում չէր լինի: Այս ամբողջ գործընթացը ես համարում եմ քաղաքական շանտաժ’ ուղղված իմ անձի և մեր քաղաքական ուժի նկատմամբ: Ծիծաղելի է, որ արհեստականորեն ցանկանում են խնդիրը կապել միմիայն իմ անձի հետ և ասում են, թե այստեղ խնդիր չկա քաղաքական ուժի կամ մոտեցումների հետ: Քաղաքական շանտաժներով չէ, որ քաղաքականությունում գործում են: Մանդատը մեզ համար կոնկրետ և հստակ աշխատանք իրականացնելու հնարավորություն է, ոչ թե Աժ-ում ներկայացված լինելու խնդիր: Ի՞նչ է նշանակում’ ընտրվել Աժ պատգամավոր և հրաժարվել’ ասելով, որ իմ փոխարեն գալիս է չգիտեմ ով: Այս դեպքում, իրոք, չգիտեմ’ ում էին ուզում բերել: Թող ամեն մեկն իր բարոյականության մասին մտածի, ամեն մեկն ինքն է կերտում իր բարոյականությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում