Նույնիսկ պատերազմական վիճակում գտնվող քաղաքներում չեն դադարեցվել համերգներն ու ներկայացումները
Նմանատիպ
Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ես դեմ եմ Էրեբունի-Երևան տոնակատարությանը հատկացվելիք գումարը սահմանամերձ գյուղերի հոգսերի թեթևացմանն ուղղելուն: Այդ նպատակի համար պիտի առանձին տողով պետբյուջեում գումար նախատեսվի և/կամ ստեղծվի հատուկ հիմնադրամ: Իսկ եթե այնուամենայնիվ անհրաժեշտ է, որպեսզի գումարը գնա հենց Երևանի բյուջեից, ապա դրա համար բավարար ռեսուրսներ են առկա՝ կիլոմետրերով զուգարանի թղթի գումարի տնտեսում, բազմազան «փարթիներից» ու նվերներից հրաժարում և այլն և այլն… Նույնը կարելի է անել նախարարությունների առումով: Ինչ վերաբերում է «Էրեբունի-Երևան»-ին՝ այն դարձել է մայրաքաղաքի այցեքարտերից մեկը, միաժամանակ այն մեր ջահելության համար սեփական քաղաքի նկատմամբ դրական վերաբերմունքի խթաններից մեկն է: Նույնիսկ պատերազմական վիճակում գտնվող քաղաքներում չեն դադարեցվել համերգներն ու ներկայացումները, քանի որ դա բարձր է պահել քաղաքացիների ոգին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում