ՀՀ զինված ուժերն ունակ են համարժեք պատասխան տալ ԼՂ հակամարտության գոտում իրականացվող սադրանքներին. ՀԱՊԿ (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերն ունակ են համարժեք պատասխան տալ  ԼՂ հակամարտության գոտում իրականացվող սադրանքներին. ՀԱՊԿ (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերը, հատուկ ծառայությունները, առհասարակ, ազգային անվտանգության ամբողջ համակարգն ունակ են համարժեք պատասխան տալ ԼՂ հակամարտության գոտում իրականացվող սադրանքներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝  պատասխանելով սահմանային լարվածության  օրերին դաշինքի լռակյաց պահվածքին վերաբերող հարցին:

Սեմերիկովը շեշտեց, թե յուրաքանչյուր գործողության հետ կապված Հավաքական ուժերը գործի դնելու համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ ակնարկելով, թե սահմանին ռազմական վերջին գործողություններից շատ ժամանակ չի անցել:

«Տարածաշրջանում ձևավորվող խնդրի ողջ սրության մասին նախագահ Սերժ Սարգսյանն ամենայն մանրամասնությամբ բարձրաձայնել է Դուշանբեի գագաթնաժողովում, ինչին պետության ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել: Սա այն հարցն է, որը պետք է քննարկվեր: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գործընկերների նախարարական հանդիպմանը ևս առաջ է քաշել խնդիրը: Ներկա պահին իրատեսական չէ միջոցներ ձեռնարկել լոկալիզացնելու կոնֆլիկտը: Դրա համար անհրաժեշտ է քաղաքական որոշում, որը կայացնում են կանոնադրական մարմինները։ Վստահեցնում եմ՝ կանոնադրական  մարմիններն անուշադրության չեն մատնում ստեղծված իրավիճակը»,- նշեց Վալերի Սեմերիկովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում