«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը շարունակում է մնալ վկայի կարգավիճակով

Քաղաքաշինության ԲՀԿ-ական նախկին նախարար Վարդան Վարդանյանը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող ՀՀ ազգային գրադարանի աղմկոտ քրեական գործով այլևս չի հարցաքննվել, նա գործում շարունակում է մնալ վկայի կարգավիճակով’ երեկ «ՀԺ»-ի է թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ինչպես հայտնել էր թերթը, հոկտեմբերի 15-ին Վարդանյանը հրավիրվել էր ոստիկանություն և ավելի քան 3 ժամ հարցաքննվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում