Վանաձորում վիճաբանության արդյունքում սպա է դանակահարվել. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Երեկ գիշեր Վանաձորի Ամբա գյուղից հայտնի «ԳՈՒՑ»(Горный учебный центр) անունով զորամաս տանող ճանապարհին վիճաբանության արդյունքում դանակահարվել է մի տղամարդ, որը, պարզվել է, վերը նշված զորամասի սպա Հայկ Մելքոնյանն է եղել: Այս մասին հաղորդում է galatv.am-ը՝ հղում անելով ՀՀ ոստիկանությանը:

Ըստ աղբյուրի՝ նրան ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, որտեղ և վիրահատել են: Որոշ ժամանակ կոմայում գտնվելուց հետո դուրս է եկել կոմայից: Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, որից հետո էլ որոշվել է Հայկ Մելքոնյանին տեղափոխել Երևան, որտեղ երկրորդ անգամ կվիրահատվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում